ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Եգիպտոսում, Հուրգադայի ափերի մոտ ստորջրյա զբոսանավակ է ջրասույզ եղել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ։
Հուրգադայում ռուսական հյուպատոսությունը տեղեկացնում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան, «Սինդբադ» հյուրանոցի համանուն զբոսանավակը 45 զբոսաշրջիկներով ստորջրյա էքսկուրսիա էր իրականացնում Կարմիր ծովում՝ 25 մետր խորության վրա։
Բոլոր զբոսաշրջիկները ռուսաստանցի են եղել։
--00—ՅՄ