«Մեր քաղաքը» դաշինքի առևանգված թեկնածու Անահիտ Խալաթյանը քրեական ոստիկանության բաժնում է․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

photo_2025-03-30_16-23-15

Առևանգված Անահիտ Խալաթյանը քրեական ոստիկանության բաժնում է: Այս մասին գրել է փաստաբան Սոս Հակոբյանն ու հավելել՝ սպասում եմ նրա հետ հանդիպման:

Ավելի վաղ Հայոբյանը գրել էր, որ իշխանությունները անցել են ապօրինությունների. «Քաղաքացիական հագուստով անձանց կողմից ձերբակալվել է «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանը, ևս մեկ անձ, որի ինքնությունը այս պահին հայտնի չէ

Անահիտ Խալաթյանի գտնվելու վայրը հիմա փորձում ենք ճշտել:

Հ.Գ. Կումայրի և Մուշ բաժիններում չէ»։

--00—ՅՄ