ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամի թեկնածու Անահիտ Խալաթյանին եւ մյուս կնոջը ձերբակալել են հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը:
Ի պատասխան կոմիտեից հայտնեցին, որ ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից` հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դաշինքն ահազանգել էր, որ քաղաքացիական հագուստով անձինք առևանգել են Անահիտ Խալաթյանին:
--00--ԱՀ