ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Մամուլում այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Գյումրու ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանն իր կնոջը գրանցել է որպես միայնակ մայր, որպեսզի կարողանա 3 երեխաների համար սոցիալական նպաստ ստանա: 24News-ը այս առնչությամբ հարց հնչեցրեց ՔՊ-ի հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ, որը վերաբերում էր երեկվանից տարածվող ձայնագրություններին, թե իբր թեկնածուներից ոմանք ընտրակաշառք են բաժանում, որպեսզի իրենց քվե տան:
Քիչ առաջ ՔՊ գրասենյակի Գյումրու շտաբի խոսնակ Վովա Հակոբյանը մեր հարցին ի պատասխան պարզաբանեց, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում.
«Պարոն Մինասյանը կհրապարակի նաեւ ամուսնության վկայականը», - հավելեց նա։
Մերի Մանուկյան
--00—ՅՄ