Պուտինը ասել է, թե ով է ստիպել Ուկրաինային շարունակել ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

Screenshot_2

Եվրոպայից ժամանած կուրատորները համոզել են Ուկրաինային շարունակել պատերազմը մինչև վերջին ուկրաինացի՝ Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Նրանց կուրատորները ժամանել են Եվրոպայից, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայից՝ նախկին վարչապետ պարոն Ջոնսոնը, համոզել է Ուկրաինայի ղեկավարությանը, որ անհրաժեշտ է զինված պայքարը շարունակել մինչև վերջին ուկրաինացի, ըստ էության՝ Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու նպատակով»,- ասել է պետության ղեկավարը։

--00—ՅՄ