Իրադրության լրջությունը ստիպեց իշխանությանը տեղեկացնել, որ Ադրբեջանը կրակում է ՀՀ բնակավայրերի վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

22892844_0_29_1024_605_1920x0_80_0_0_25f673853864a3cd56738c123a7133d9

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանը 10 օրից ավելի է ինչ համակարգային առումով խախտում է հրադադարի ռեժիմը` վախ, սարսափ և խնդիրներ ստեղծում սահմանամերձ բնակիչների համար, սակայն իշխանությունը կա´մ լուռ էր կա´մ անհեթեթ մեկնաբանություն էր տալիս:

Մարդկանց տեղերում խաբելով, վախեցնելով զգուշացնում էին, որ լռեն, հարցազրույցներ չտան, խնդիրը չբարձրաձայնեն` հավաստիացնելով, որ իրենք խաղաղություն են կառուցում:

Ինչպես լինում է նման դեպքերում, թշնամին դառնում է ավելի լկտի ու վտանգավոր, հատկապես որ իրեն ոչ մի ձևով չեն պատասխանում:

Իրադրության լրջությունը նոր միայն ստիպել է իշխանությանը` հանրությանը տեղեկացնելու, որ ադրբեջանցիները ոչ միայն կրակում են մարտական դիրքերի, այլ նաև բնակավայրերի ուղղությամբ ու հետևանքն այսօր Խնածախում տեղի ունեցածն է` անհերքելի ապացույցներով»:

--00—ՅՄ