ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Մարտի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 13-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, Տիգրան Մեծ պողոտա 16 հասցեում գործող «Ռոսսիա մոլ» տոնավաճառի ոսկու սրահի 9-րդ տաղավարից անհայտ անձը գողացել է թվով 2 ոսկյա կանացի վզնոց՝ պատճառելով 1 մլն 250 հազար դրամի վնաս, հաղորդում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ տաղավարը պատկանում է Երևանի բնակիչ 47-ամյա Զեփյուռ Մ․-ին։
Կայքի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված գողությունը կատարել է 30-ամյա Մարիամ Խ․-ն, ում հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Գողության դեպք՝ Երևանում․ «Ռոսսիա մոլ»-ի ոսկու սրահից գողացել են թվով 2 ոսկյա, կանացի վզնոց՝ պատճառելով 1 մլն 250 հազար դրամի վնաս․ Էրեբունու ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը։
--00--ԱՀ