Պարտավորված ենք ձեր վստահության համար, մեզ տրված քվեները չենք փոշիացնելու․ Սարիկ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Снимок

Գյումրիի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը գրում է․

«Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ,

շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ քվեի, յուրաքանչյուրիդ վստահության և պատվախնդրության համար:

Մեզ համար մարդը բարձրագույն արժեք է, մեր սկզբունքներում տեղ չունեն սպառնալիքը, պարտադրանքը, խաբեությունը, ցինիզմն ու սուտը:

Սիրելի՛ գյումրեցիներ, պարտավորված ենք ձեր վստահության համար, որն ի ցույց եք դրել ապահովելով կրկնակի քվեներ` ի համեմատություն շեմը հաղթահարած 2-րդ ուժի: Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին: Շարունակելու ենք Գյումրու զարգացման և շենացման մեր բոլոր ծրագրերը»:

--00—ՅՄ