ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Հասարակական գործիչ Արմեն Ավետիսյանը գրել է. «2018 թվականի ճիշտ այս օրը՝ մարտի 31-ին, Նիկոլը Գյումրիից ազդարարեց իր աղետալի և կործանարար քայլարշավի (ավելի շուտ ու ճիշտ՝ քանդարշավի) սկիզբը՝ դեպի մայրաքաղաք Երևան, որը իր ավարտին հասավ մայիսի 8-ի պետական հեղաշրջմամբ։
Քանդարշավի մեկնարկից անցել է ճիշտ յոթ տարի, իսկ ինչ արեցին այս տարիների ընթացքում պետհեղաշրջման թիմի պարագլուխը և մյուս անդամները։
Մերժեցին Արցախյան հարցի խաղաղ կարգավորման վերջին տարբերակը։
Զոհեցին ավելի քան 4000 հայորդիների, խեղեցին հազարավոր երիտասարդների՝ ֆիզիկապես և հոգեպես։
Տանուլ տվին պատերազմը՝ կնքելով խայտառակ կպիտուլյացիոն փաստաթուղթ։
3000-ամյա հայկական Արցախը հանձնեցին Ադրբեջանին։
Թշնամուն հանձնեցին 21 քաղաք և 241 գույղ՝ իրենց քաղաքացիական, ռազմական, կրոնական, էներգետիկ, կրթական, մշակութային և կենցաղսպասարկման ենթակառուցվածքներով ու ինչքով։
150.000 արցախահայություն դարձրեցին անտուն ու տարագիր։
Ամբողջապես հրաժարվեցին Արցախյան հարցից։
Վերջնականապես ուրացան Հայոց ցեղասպանությունը։
Հայաստանը վերածեցին Թուրքական ազդեցության գոտու։
Սահմանագծման անվան տակ Ադրբեջանին հանձնեցին Տավուշի համայնքապատկան հողերը։
Ադրբեջանի տիրապետության տակ թողեցին Գեղարքունիքում, Սյունիքում և Վայոց ձորում օկուպացված տարածքներ։
Ադրբեջանի պահանջների կատարումը դարձրեցին իրենց իշխանության օրվա հրամայական։
Ադրբեջանից խաղաղություն աղերսելը դարձրեցին ամենօրյա գործելաոճ։
Մի քանի անգամ ավելացրեցին հարկային բեռը մանր ու միջին բիզնեսի համար։
Ավելացրեցին աշխատող աղքատների թիվը։
Ամբողջությամբ քանդեցին միջնակարգ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության համակարգը՝ կրթության որակը իջեցնելով անասելի ցածր մակարդակի։
Սովորական երևույթ դարձրեցին հակառակ քաղաքական կարծիք հայտնողների հանդեպ բռնաճնշումներն ու ընտրովի արդարադատությունը՝ ավելացնելով քաղհալածյալների ու քաղբանտարկյալների թիվը։
Ցավոք սրտի, ցանկը կրելի է շարունակել անսպառ․․․»։
--00—ՅՄ