ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Մարին Լը Պենը չի կարողանա մասնակցել 2027 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններին։ Դատարանը նրան արգելել է ընտրվել իշխանության մարմիններում։
Որոշումը՝ անհապաղ կատարելու պայմանով, դատավորը հնչեցրել է Եվրախորհրդարանի միջոցների ոչ նպատակային օգտագործման գործի շրջանակներում։
Լը Պենը լքել է դատարանի դահլիճը՝ չսպասելով, որ դատավճիռը վերջնականապես ընթերցվի։
--00—ՅՄ