ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տնօրեն Մարսելո Վենդեյի հետ շրջայց է կատարել օդանավակայանի տերմինալում: Հայտնում են օդանավակայանից:
Մարսելո Վենդեն դեսպանին է ներկայացրել վերջերս օդանավակայանի արդիականացմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես, Մեկնման սրահում ֆրանսիական «IDEMIA Smart Identity» ընկերության կողմից տեղադրված նոր համակարգերը (օդանավակայանի անձնակազմի համար դեմքի նույնականացման համակարգեր, ավտոմատացված մուտքեր ուղևորների համար): Վերջինս մաս է կազմում կոնսորցիումի, որը մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերություն ծրագրին և նշված համակարգերի տեղադրումը նպատակ ունի դյուրացնել սահմանահատման գործընթացները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ և առաջիկայում իրականացվելիք աշխատանքներին վերաբերող հարցեր:
--00--ԱՀ