ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Երկօրյա պայքարից հետո հայտնի են Հայաստանի մարմնամարզության կանանց և տղամարդկանց առաջնությունների հաղթողները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի 2025 թվականի տղամարդկանց առաջնությունում լավագույններն էին Մամիկոն Խաչատրյանը (ազատ վարժություն), Արթուր Ավետիսյանը (օղակներ), Արթուր Դավթյանը (hենացատկ), Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր), Շեքսպիր Գևորգյանը (պտտաձող), Մամիկոն Խաչատրյանը (զուգափայտ):
Կանանց պայքարում երկրի չեմպիոններ դարձան Աննա Մանթաշյանը (հավասարակշռության գերան), Ժաննա Թևոսյանը (զուգափայտ), Ժաննա Թևոսյան/Արիանա Բեգլարյան զույգը (հենացատկ), Արիանա Բեգլարյանը (ազատ վարժություն):
Ավելի վաղ հայտնի էին դարձել Հայաստանի բազմամարտի չեմպիոնները:
Տղամարդկանց պայքարում լավագույնը Մամիկոն Խաչատրյանն էր, իսկ կանանց պայքարում` Արիանա Բեգլարյանը:
--00—ՅՄ