ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Միլանի «Ինտերի» մամուլի ծառայության ներկայացուցիչը մեկնաբանել է միլանյան ակումբի հետաքրքրվածությունը Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ։
«Ես տեղեկություն չունեմ Սպերցյանի նկատմամբ «Ինտերի» հետաքրքրության մասին», – ասել է «Ինտերի» մամուլի ծառայությունը Championat-ի թղթակից Մարիա Կուցուբեևային։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ միլանյան ակումբը երկար ժամանակ հետևել է 24-ամյա խաղացողին և ծրագրում է առաջարկ անել «ցուլերին» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Միաժամանակ նշվում էր, որ «ներաձուրիի» ղեկավարությունը խորհրդակցել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Սպերցյանի հնարավոր պայմանագիր կնքելու վերաբերյալ։
--00—ՍՊ