Մարդիկ ՔՊ-ից զզվել են, գերադասում են ընտրել օդիոզ կերպարի, միայն թե ազատվեն ստախոսներից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունները ցուցիչ էին, թե ինչքան է գահավիժել ՔՊ-ի վարկանիշը, որտեղ էլ տեղի ունենան ընտրությունները, նույն պատկերն է լինելու։ Ընդդիմության ձեռքում է ՔՊ-ի քաղաքական պարտությունը ֆորմալիզացնելու իրավունքը։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Մարդիկ իշխանությունից զզվել են, գերադասում են ընտրել օդիոզ կերպարի, միայն թե ազատվեն ստախոսների, հայրենիքի գողերի կուսակցությունից։ Փաշինյանին ստի համար չեն ներում, իրավունք չունենք նրանց ընտրության հետ հաշվի չնստել»,-ընդգծեց քաղաքագետը։

Բանախոսի համոզմամբ, իշխանության մոտ խուճապ է ու վեճեր, միակ փրկօղակը Գյումրիում նոր ընտրություն անցկացնելն է։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:
 

--00—ՍՊ