ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին։
Խամենեին նշել է, եթե ամերիկացիների և Սիոնիստական ռեժիմի կողմից ինչ-որ թշնամական գործողություններ ձեռնարկվեն, ապա նրանք, անշուշտ, կստանան հզոր պատասխան հարված:
Իրանի ժողովուրդը պատասխան կտա հրահրողներին, ինչպես դա արել է մինչ օրս, նման հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Խամենեին։
Նա ասել է, որ այս տարածաշրջանում միայն մեկ վստահված ուժ կա՝ սիոնիստական ռեժիմը, որի ձեռքով գաղութարարները ցեղասպանություն և հանցագործություններ են իրականացնում: Նրա խոսքով՝ հանցավոր սիոնիստական խմբավորումը պետք է արմատախիլ արվի Պաղեստինից։
--00—ՍՊ