Թուրքիայում ընդդիմությունը կրկին զանգվածային հավաք է անցկացրել՝ աջակցություն հայտնելով Իմամօղլուին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Screenshot_4

Թուրքիայի ընդդիմությունը մարտի 29-ին Մալթեփե շրջանում (Ստամբուլի ասիական հատվածում) զանգվածային հանրահավաք է կազմակերպել՝ ի պաշտպանություն Ստամբուլի կալանավորված և պաշտոնազրկված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, հանրահավաքն անցկացվել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախաձեռնությամբ՝ Իմամօղլուին որպես նախագահի ընդդիմադիր թեկնածու առաջադրելու գործընթացի շրջանակում։ Միջոցառմանը մասնակցել են նաև հինգ այլ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։

Ըստ տարբեր աղբյուրների՝ միջոցառման մասնակիցների թիվը հասնել է շուրջ երկու միլիոնի։ Մարդիկ հավաքվել են Թուրքիայի դրոշներով, վանկարկել «Ազատություն Իմամօղլուին», «Կառավարության հրաժարական», «Արտահերթ ընտրություններ» կարգախոսները։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ