ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Ռուսաստանը պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ Արկտիկայում՝ աշխարհի ամենացուրտ և աշխարհաքաղաքական առումով ամենակարևոր շրջաններից մեկում։
Այս համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը՝ նշելով.
«Մեր թուրք գործընկերների հետ կոնկրետ նախագծեր են իրականացվում»։ Նախագծի նպատակն արկտիկական դասի նավատորմ ստեղծելն է։
Ելույթ ունենալով Մուրմանսկում կայացած հանդիպմանը՝ Լիխաչովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Արկտիկայում համատեղ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել ոչ միայն Թուրքիայի, այլև Չինաստանի և Հնդկաստանի հետ։ Դրա նպատակը Հյուսիսային ծովային երթուղու (NSR) երկայնքով նոր լոգիստիկ կենտրոնների, նավահանգիստների և տրանսպորտային ցանցերի ստեղծումն է:
Մոսկվան նաև մշակում է կոնտեյներային փոխադրումների նախագծեր Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված ընկերությունների հետ։