Եվրահանձնաժողովը հրաժարվել է մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

photo_2025-04-09_15-35-32

Անթալիայի դիվանագիտական ֆորումը (ADF 2025)  կկայանա ապրիլի 11-ից 13-ն ընկած ժամանակահատվածում։ Թուրքիան կհյուրընկալի ավելի քան 100 երկրների ղեկավարների, նախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։

Իսկ Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով պատասխանատու անդամ Մարտա Կոսը հայտնել է, որ Թուրքիայում սկսված ժողովրդական ճնշումների և Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության պատճառներով Եվրահանձնաժողովը հրաժարվել է մասնակցել ֆորումին։

Նա այս իրավիճակը մեկնաբանել է որպես միջազգային ասպարեզում Թուրքիայի հեղինակության կորուստ։

Հավելենք նաև, որ ֆորումին կմասնակցի նաև Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան։ 

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ