ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Հետազոտությունների և նորարարությունների գծով Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրինության աշխատակիցը մահացել է COVID-19-ից: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«Ես խորը վշտով հայտնում եմ Եվրահանձնաժողովի հավատարիմ աշխատակցի մահվան մասին, ով վարակվել էր կորոնավիրուսով: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին»,- գրել է ֆոն դեր Լյայենը:
Նշենք, որ սա Եվրահանձնաժողովում կորոնավիրուսից մահացության առաջին դեպքն է:
Հիշեցնենք, որ մարտի վերջին Եվրախորհրդարանում հայտնել էին աշխատողներից մեկի մահվան մասին, որը նույնպես հիվանդացել էր կորոնավիրուսով: