1,5 ամիս առաջ ենք խոսել հայրիկիս հետ, նույն բաներն է ասում. օրը 6 անգամ դեղ է խմում. Վերա Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Vagif-Xachatryan-3

Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված 69-ամյա Վագիֆ Խաչատրյանը Բաքվի բանտից ամիսը մեկ անգամ հեռախոսազանգ է ունենում ընտանիքի անդամների հետ։

Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, հոր հետ հեռախոսազանգերի ընթացքում նրանից բողոքներ չի ստանում, միայն ասում է՝ ամեն ինչ նորմալ է։ Իսկ թե ինչ է կատարվում իրականում՝ դժվարանում է ասել։

«1,5 ամիս առաջ ենք խոսել հայրիկիս հետ, նույն բաներն է ասում՝ լավ է։ Ասում է՝ լավ կլինի։ Հայրիկը օրը 6 անգամ դեղեր է խմում, դեղերը տալիս են, նաև հետազոտում են, հեռախոսազանգով այսպես է ներկայացնում մեզ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վերա Խաչատրյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ