ԱՄՆ-ն երեք ավիահարված է հասցրել Եմենին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

Снимок4

Ամերիկյան ինքնաթիռները երեք հարված են հասցրել Եմենի Սանա նահանգում գտնվող կերամիկայի գործարանին, հաղորդում է տեղական Al Masirah հեռուստաալիքը։

«(ԱՄՆ կործանիչները - Խմբ.) երեք գրոհ են իրականացրել Սանա նահանգի Բանի Մաթար թաղամասում գտնվող Աս-Սավարի կերամիկայի գործարանին»,- ասվում է հոդվածում։

Ավելի վաղ հութիները հայտարարել էին, որ հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին, արևելյան Աշդոդում իսրայելական ռազմաբազային և Աշկելոնում գտնվող թիրախին։

--00—ՅՄ