ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետևում Եմենի վրա ԱՄՆ-ի հարվածներին և կոչ է անում զսպվածություն ցուցաբերել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Capture

ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետևում Եմենի վրա ԱՄՆ-ի հարվածներին և կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, հայտնում է Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակը։

Թրամփը շաբաթ օրը ասել է, որ հրամայել է ԱՄՆ զինվորականներին «վճռական և ուժգին» գործողություններ ձեռնարկել շիա Հութիների դեմ, որը ղեկավարում է Եմենը հյուսիսում։ Թրամփը նաև Իրանին կոչ է արել դադարեցնել հութիներին աջակցելը և չսպառնալ ամերիկացի ժողովրդին և նրա նախագահին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ երկիրը լայնածավալ գործողություն է սկսել Եմենում հութիների դեմ՝ ամերիկյան շահերը պաշտպանելու համար։

«Մենք մտահոգությամբ ենք նշում Միացյալ Նահանգների կողմից մի գիշերվա ընթացքում Եմենի հութիների կողմից վերահսկվող տարածքների վրա իրականացված բազմաթիվ հարվածները, որոնք, ըստ տեղեկությունների, հանգեցրել են զոհերի և վիրավորների։ Մենք նաև մտահոգված ենք հութիների շարունակական սպառնալիքներով՝ վերսկսելու իրենց հարձակումները Կարմիր ծովում նավերի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գլխավոր քարտուղարի գրասենյակը նաև կոչ է արել առավելագույն զսպվածության և ռազմական գործողությունների դադարեցման՝ զգուշացնելով, որ էսկալացիան կարող է էլ ավելի սրել տարածաշրջանային լարվածությունը և ապակայունացնել իրավիճակը Եմենում:

--00—ՅՄ