ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Եվրադիտորդները ֆիքսում են, որ հայկական կողմից կրակոցներ չկան, Ադրբեջանը՝ իր խասյաթի համաձայն, կրակում է, 30 տարի կրակել են, այնպես չէ, որ պայմանագիր ենք կնքել, իրենք խախտել են: Կրակոցները ինտենսիվ չեն, սադրում են, որ հունից դուրս գանք, զարգացում չի լինի: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
Անդրադառնալով Գյումրիի և Փարաքարի ընտրություններին, պատգամավորը նշեց, որ ՔՊ-ն 37 տոկոս ձայն է ստացել, դա քիչ չէ. «Հիմա մարդիկ իրենց ձայնի տերն են, վա՞տ է, որ ում ուզում՝ ընտրում են, մարդիկ հիմա իրենց մարդ են զգում: Մարդիկ մեզանից հիասթափված չեն, քիչ բան չենք արել էս երկրի համար, մարդիկ ազատ են հիմա, առաջվանը չէ»:
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ