ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News
Փարիզի իշխանությունները քաղաքի հյուսիսում միգրանտների ապօրինի ճամբարները հեռացնելու գործողություններ են սկսել։
«Փարիզի հյուսիսում՝ Օբերվիլի մուտքի մոտ, սկսել են տարհանել ապօրինի ճամբարի բնակիչներինը», - տեղեկացրել է պրեֆեկտուրայի թվիթերյան էջը։
Ճամբարում բնակվել է շուրջ 915 մարդ, որոնք ապրում էին 769 վրանում կամ ժամանակավոր կացարաններում։ Հիմնական բնակիչները եղել են Աֆղանստանից փախստականներ կամ ներգաղթյալներ Մերձավոր Արևելքից և Սուբ-Սահարական Աֆրիկայից: