ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
Օգոստոսի 13-ին, ժամը 12:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի շենքերից մեկի երեսպատման սալիկները թուլացել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները շենքի 9-րդ հարկից ապամոնտաժել են 4 երեսպատման սալիկ (մոտ 1 քմ) և սահմանազատել են տարածքը։
--00--ԼՀ