ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշներ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Խաչատրյանը մեկնարկում հաղթանակներ են տարել: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակչում մրցել է Շվեդիայի ներկայացուցիչ Նիկլաս Յան Օլով Պոնտուս Օյլենի հետ և տպավորիչ հաղթանակ տարել՝ ընդամենը երկու րոպեում (12:4):
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը ևս հաղթանակ է տարել մեկնարկում: Բավականին ծանր գոտեմարտում Խաչատրյանը 8:6 հաշվով հաղթել է խորվաթ մրցակցին և դուրս է եկել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ:
1/4 եզրափակչում Խաչատրյանը կգոտեմարտի Ռուսաստանի գործող չեմպիոն Իսլամ Ալիևը:
--00—ԼՀ