ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռերի» գործով դատական նիստը մեկնարկել է, հարցաքննվում է գործով վկա ոստիկան Խաչատուր Մուրադյանը։
Նախորդ դատական նիստին հարցաքննվել են գործով տուժող Գագիկ Մկրտչյանին բուժօգնություն ցուցաբերած հիվանդանոցի բուժաշխատողները։
Հիշեցնենք, որ քննվում են 2016-ի հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու և դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրգործերը։ ՊՊԾ գունդը զավթելու և վերոնշյալ արարաքները կատարելու համար մեղադրվում է 32 անձ:
ՊՊԾ գնդի գրավման հետևանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։