ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Հունաստանում կորոնավիրուսից 75-ամյա հայ է մահացել: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը հայտնել է Հունաստանի հայոց թեմի փոխառաջնորդ Հովհաննես Վարդապետ Սաղդջյանը:
«Հունաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1735–ի, մահացածների թիվը՝ 73–ի։ Դժբախտաբար պետք է տեղեկացնենք, որ մահացածների մեջ կա 1 հայ»,-ասել է նա։