ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակած տվյալներին, նշում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ամսական անհրաժեշտ են շուրջ 89 միլիոն բժշկական դիմակ և շուրջ 76 միլիոն զույգ բժշկական ձեռնոց:
Ըստ ԱՀԿ հայտարարության՝ աճող գլոբալ պահանջարկի բավարարման համար արդյունաբերությունը պետք Է 40 տոկոսով ավելացնի պաշտպանական միջոցների արտադրությունը: ԱՀԿ-ն ընդգծում Է, որ այդ միջոցների մատակարարումների ընդհատումները «վտանգի են ենթարկում մարդկանց կյանքը»:
Կորոնավիրուսին հակազդելու համար, ըստ ԱՀԿ հրապարակման, ամեն ամիս պահանջվում Է 89 միլիոն դիմակ, իսկ ինչ վերաբերում է բուժզննության համար ձեռնոցներին, այդ թիվը հասնում Է 76 միլիոն զույգի: Բժշկական նպատակների համար ամսական հարկավոր Է նաև 1,6 միլիոն պաշտպանիչ ակնոց։