ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
92 հոգու՝ որպես 3-րդ անձ դուրս ենք հրավիրել ավտոմեքենաներից, 2 ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ միջոց ենք կիրառել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում հայտնել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։
«Մինչև 16։00-ն հրահանգ է իջեցվել, որպեսզի հնարավորինս քաղաքացիների հետ բացատրական աշխատանքների միջոցով կարողանանք պրոցեսը կարգավորել։ Բայց 16։00-ից հետո՝ օրենքով սահմանված կարգով կանցնենք մեր գործողություններին»,- նշել է Մհրյանը։