ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը «կլինիկական կայուն» վիճակում է. նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որտեղ անցնում է ինտենսիվ բուժում COVID-19 դեմ: Այդ մասին գրում է «Ամերիկայի Ձայնը» և հավելում, որ դեռևս պարզ չէ, թե ինչպես են կայացվելու կարևոր որոշումները վարչապետի բացակայության ժամանակ:
Ըստ աղբյուրի՝ Բրիտանիայի 55-ամյա առաջնորդը ստանում է թթվածին, սակայն է շնչում ինքնուրույն, առանց սարքի օգնության: Նրա տեղակալ, արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ վարչապետը շուտով կվերստանձնի երկրի ղեկավարումը:
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ 2 շաբաթ առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի թեստի արդյուքները ցույց տվեցին, որ նա վարակվել է կորոնավիրուսով: Ապրիլի 5-ին վարչապետին տեղափոխեցին հիվանդանոց, քանի ոև մի քանի օր է՝ նրա մոտ նկատվում էր բարձր ջերմություն և հազ: Հետագայում վարչապետի առողջական վիճակը վատթարացավ, և նա տեղափոխվեց վերակենդանացման բաժանմունք: