ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Կատալոնական «Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմի մեծ մասին վաճառելու մտադրություն ունի։
Ակումբի ղեկավարությունը բացառել է միայն 6 ֆուտբոլիստի՝ Լեոնել Մեսսիի, Անսու Ֆատիի, Մարկ-Անդրե Տեր Շտեգենի, Ժերար Պիկեի, Ֆրենկի Դե Յոնգի եւ Անտուան Գրիզմանի վաճառքը։
Կազմի մյուս անդամները տեղյակ են վաճառքի հնարավորության մասին։ Քննարկվում է Իվան Ռակիտիչի, Նետունի Արտուրո Վիդալի տրանսֆերը, եթե շահավետ առջարկ լինի։