ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
«Deutsche Welle» պարբերականը գրում է, որ Գերմանիայում բուժվել է կորոնավիրուսով վարակակիրների կեսից ավելին։
Աղբյուրը հիշեցնում է, որ, համաձայն ապրիլի 13-ին՝ Ռոբերտ Քոհի անվան ինստիտուտի մշակած տվյալների, Գերմանիայում գրացվել է կորոնավիրուսով վարակման 123 016 դեպք, որը 2537-ով ավելին է 1 օր առաջվա տվյալների համեմատությամբ։ 1 օրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 126-ի՝ դառնալով 2799։ Բուժվածների թիվը երկրում 64 300 է:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ 3-րդ օրն է՝ Գերմանիայում կրճատվել է կորոնավիրուսով վարակվածների և մահացածների թիվը, ապա նաև հավելում, որ տվյալները, որոնք մշակվել են RKI-ի կողմից, կարող են լինել թերի՝ կապված հանգստյան օրերին հետ։