ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է պարոն Հարությունյանին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ պատասխանատու պաշտոնում։ Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Արցախի միջեւ բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցությունը։
Արայիկ Հարությունյանը վարչապետին ներկայացրել է նախագահի պաշտոնում առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները։