ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Հայաստանում ապրիլի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 81 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1677 է։ Ապաքինվել է 75 մարդ, բուժում շարունակում է ստանալ 846 քաղաքացի։
Ընդհանուր առմամբ ապաքինվել է 803 մարդ։
Գրանցվել է մահվան ևս մեկ դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 28 է։
Թեստերի ընդհանուր քանակը՝ 17 հազար 342 է։