ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ շաբաթվա առաջին օրը ոչ պաշտոնական այցով հանրապետության հարավային թեւում էինք:
Պարենային անվտանգության ապահովման համատեքստում արդյունավետ քննարկումներ ենք ունեցել մի շարք տնտեսական նշանակության ծրագրերի իրականացման շուրջ»: