ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայարցել «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանի, քաղաքագետ Գագիկ Համբարյանի, «Առողջ հանրություն» ՀԿ-ի նախագահ Մարինա Խաչատրյանի դեմ։
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ պատգամավորը դատական հայց է ներկայացրել պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող վիրավորական և զրպարտող արտահայտությունների համար հրապարակային ներողություն ու հերքում խնդրելուն պարտավորեցնելու պահանջներով։
Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան դատավոր Դանիել Մխեյանին: