ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը վստահ է՝ դատարանն ինչքան էլ ճիշտ որոշում կայացնի, միևնույնն է, դժգոհողներ լինելու են: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ եթե իշխանությունը ցանկանար դատական համակարգի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու ճանապարհով գնալ, ապա վաղուց այդպես կվարվեր, քանի որ դատական համակարգը պատրաստ էր պայմանավորվածություններով աշխատել:
«Դատական համակարգի նկատմամբ վստահության պակասի մասով բոլորիս կողմից կոնսեսուս կա, և նախկիններն էլ են ընդունում՝ իրենց թողած դատական համակարգը չի կարող անկախ լինել»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ եթե իրենք՝ իշխանությունները, դատարանին չեն ճնշում, ապա չի նշանակում, թե այլ շրջանակներ դա չեն անում:
Մանրամասները՝ տեսանյութում։