ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Իտալական Ա Սերիան ևս մեկ շաբաթով հետաձգվել է։
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն մարզական միջոցառումներն արգելող հրաման է ստորագրել, որով միջոցառումներն արգելվում են հունիսի 14-ը։
Եթե համավարակային վիճակը փոխվի ավելի դրական սցենարներով, որոշումը կարող է վերանայվել։
Առաջնությունների վերսկսման դեպքում հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։