ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Իտալիայի Ա սերիան կվերսկսվի հունիսի 13-ին։ Որոշումը կայացրել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիան։
Թիմերը կհանդիպեն շաբաթը երկու անգամ, օգոստոսի 2-ին մրցաշարը կավարտվի։
Իտալիայի գավաթի խաղարկության հանդիպումները կանցկացվեն հուլիսին, իսկ Չեմպիոնների ու Եվրոպա լիգայի հանդիպումները՝ օգոստոսին:
Իտալիայի առաջնությունը դադարեցված է մարտի 9-ից։