ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Գերմանիայի իշխանությունը Բունդեսլիգան վերսկսելու թույլտվություն է տվել։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մարզական իրադարձությունների անցկացման թույլտվության մասին կհայտարարի մայիսի 6-ին։
Հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների, մարզադաշտում կթույլատրվի 126 անձ, ներառյալ ֆուտբոլիստները։ Կթույլատրվի ԶԼՄ 30 ներկայացուցիչ՝ տրիբունաներում։