ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
««Մարտի մեկի» գործի ապացույցները կոծկելու վերաբերյալ բավարար քննություն է տարվել։ Կասկածահարույց ոչինչ չկա։ Կան ցուցմունքներ, թե ինչպես է այրված զինվորական մեքենան փոխվել ոստիկանության մեքենայով, թե ինչպես է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներին հրավիրել և քննարկել պարկուճները փոխելու հարցը։ Քրեական գործով անուններ կան, որոնք ընդունել են, որ գնացել են գյուղերից մեկը, կրակել են, բերել փոխել են զինվորական կրակված փամփուշտների հետ, և տեղափոխությունը քրեական գործով ակնհայտորեն ապացուցված է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Մարտի մեկի» գործով տուժողների ներկայացուցիչների փաստաբան Սեդա Սաֆարյանը։
Ռոբերտ Քոչարյանի մեղադրական եզրակացությունը, որն, ըստ Սաֆարյանի, «ինտելիգենտ» մեղադրանք է, կարող է փոփոխվել։
Շարունակությունը՝ տեսանյութում։