ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
«Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է, որ Սահմանադրական դատարանում Քոչարյանի գործով ավելի վաղ կասեցված վարույթը կարող էր սկսվել ոչ հրատապ կարգով։
Փաստաբանն ասել է, որ ՍԴ-ն այս կազմով չի կարող քվեարկության գնալ և այնպիսի ռիսկային որոշում կայացնել Քոչարյանի գործով կամ 300․ 1 հոդվածի վերաբերյալ, որը ենթադրում է շատ լուրջ հետևանքներ հենց որոշում կայացնող դատավորների համար։
Ըստ նրա՝ եթե ՍԴ-ն գնահատական տա, որ 300․1 հոդվածը հակասահմանադրական է, խնդիրներ կունենանք, բայց միևնույն ժամանակ ընդգծում է, որ Քոչարյանի մեղադրանքը կարող է լրացվել, ինչի դեպքում այլևս խնդիրներ չեն լինի։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ