ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Արցախի նախագահի նախկին մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարցերով խորհրդական: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Դավիթ Բաբայանը նշանակվել է խորհրդական արտաքին բլոկի հետ կապված: Մնացած ուժերի հետ աշխատում ենք»,- նշել է Հարությունյանը։