ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Մի թիզ հող էլ չենք տալու, բանակցության համար պետք է դադարեցվի պատերազմը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ հարցը ռազմաքաղաքական է և քաղաքական առումով արդեն համաձայնություն կա, որ պետք է վերականգնվի խաղաղ բանակացային գործընթացը։ Հիմա հարկավոր է երկրորդ մասը կայանա՝ ռազմական առումով, որը չի երևում թշնամու կողմից։
«Թշնամին շարունակում է փորձել ճեղքել և ներթափանցել Արցախի խորքերը։ Այս պահի դրությամբ խոսել այս կամ այն առաջարկի մասին ճիշտ չէ։ Եթե ադրբեջանական կողմը Թուրքիայի ու ահաբեկիչների հետ մեկտեղ ուզում է մեզ ոչնչացնել, ինչի՞ մասին պետք է մենք խոսենք՝ կապիտուլացիայի՞ և մեր պաշտպանությունը վերածենք ցեղասպանությա՞ն և սպանդի՞»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ