ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է երկրում կորոնավիրուսի՝ հունիսի 2-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3.117 նոր դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը՝ 157.562:
Երկրում մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 64-ով՝ ընդհանուր կազմելով 7.942:
Ծանր վիճակում է գտնվում 2.565 մարդ, ապաքինվել է ևս 2.073-ը: Հիվանդության բռնկումից ի վեր, ընդհանուր առմամբ, կա 123.077 ապաքինված:
Մինչ այժմ կատարվել է կորոնավիրուսայի հիվանդության ախտորոշման 975.936 թեստավորում: