ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է երկրում կորոնավիրուսի հունիսի 4-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.
Իրանում մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 3.574-ով՝ ընդհանուր կազմելով 164.270: Երկրում կորոնավիրուսից մահացել է ևս 59 մարդ: Հիվանդության բռնկումից ի վեր մահվան գրանցված դեպքերի թիվը՝ 8.071:
Կորոնավիրուսից ծանր վիճակում է գտնվում 2.569 անձ:
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 2.279 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը՝ 127.485:
Մինչ այժմ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման թեստավորում է անցել 1.019.362 մարդ: