ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ երկրում, մայիսի 26-ի դրությամբ, վարակակիրների թիվն ավելացել է 1.787-ով՝ ընդհանուր կազմելով 139.511:
Երկրում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 57 մարդ: Հիվանդության բռնկումից ի վեր, կորոնավիրուսային հիվանդությունից Իրանում մահացել է 7.508 մարդ:
Մայիսի 26-ի դրությամբ՝ ծանր վիճակում է գտնվում 2.567 անձ:
Ապաքինվածների թիվն ավելացել է 1.724-ով՝ ընդհանուր կազմելով 109.437:
Մինչ այժմ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման թեստավորում է անցել 837.090 անձ: