ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 5, 24News
Հունիսի 5-ին՝ ժամը 12:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Pajero» (վարորդ՝ Դավիթ Կ․) և «Honda» (վարորդ՝ Հասմիկ Ե․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Pajero» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է Կենտրոնական փողոցի թիվ 1 տան բակում․ տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։ Քաղաքացին հոսպիտալացվել է, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
--0--ԼՄ