ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Վրաստանի հանրային վայրերում 10 հոգուց ավելի մարդկանց հավաքն արգելված է, իսկ բազմամարդ հավաքույթների համար ֆիզիկական անձը տուգանվելու է 2000 լարիով (մոտ 660 դոլար), իրավաբանականը՝ 10 հազար լարի (մոտ 3,300 դոլար): Այս մասին հայտնում է aliq.ge-ն։
Կրկնվելու դեպքում քրեական պատասխանատվություն է նախատեսված: Այս մասին այսօր հայտնել է Խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի ղեկավար Անրի Օհանաշվիլին:
Ըստ կառավարության նոր կարգավորումների՝ արգելվում են մասսայական հավաքներն, օրինակ՝ հարսանիքները, ծննդյան արարողությունները, հոգեհացի արարողությունները և այլն:
Վերանայվել է նաև հանրային փակ տարածքներում առանց դիմակի մուտք գործելու համար նախատեսված տուգանքը. նախկինում որոշված 50 լարիի փոխարեն՝ 20 կամ 30 լարի:
--0--ԿԿ